Միջազգային

Սպիտակ տունը TikTok-ում պաշտոնական էջ է բացել

Սպիտակ տունը TikTok-ում պաշտոնական էջ է բացել

ԱՄՆ Սպիտակ տունը TikTok-ում պաշտոնական օգտահաշիվ է բացել։ 

Նախագահ Թրամփը նախկինում նշել է, որ TikTok-ը օգնել է իրեն երիտասարդ ընտրողների շրջանում ձեռք բերել մեծ աջակցություն, ինչն էլ կարևոր դեր խաղաց 2024թ․ նոյեմբերին դեմոկրատ Քամալա Հարիսին հաղթելու գործում։

Չնայած հավելվածի ժողովրդականությանը, Վաշինգտոնում օրենսդիրները շարունակում են մտահոգություն հայտնել TikTok-ի տվյալների անվտանգության վերաբերյալ՝ վախենալով, որ Չինաստանի կառավարությունը կարող է մուտք ունենալ ԱՄՆ օգտատերերի անձնական տեղեկություններին։

Թրամփը շարունակում է աշխատել գործարքի վրա, որի նպատակն է հավաքագրել ամերիկյան ներդրողներ՝ TikTok-ը ByteDance չինական մայր ընկերությունից գնելու համար։

Երեքշաբթի երեկոյան հրապարակված առաջին տեսանյութում, որը տեղադրվել է նոր whitehouse TikTok էջում, ներկայացվում է Թրամփի ելույթներից մեկը՝ «Ես ձեր ձայնն եմ» ուղերձով։ Տեսանյութը ներկայացված էր հետևյալ տեքստով. «Ամերիկա, մենք վերադարձել ենք։ Ինչպե՞ս ես, TikTok»

Այժմ Սպիտակ տան պաշտոնական TikTok-յան էջն ունի 84 հազար հետևորդ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական