Միջազգային

Իրանը և Բելառուսը ստորագրել են համագործակցության 12 փաստաթուղթ

Իրանը և Բելառուսը ստորագրել են համագործակցության 12 փաստաթուղթ

Իրանի և Բելառուսի բարձրաստիճան ներկայացուցիչները Իրանի նախագահի՝ Մինսկ կատարած այցի ընթացքում ստորագրել են համագործակցության 12 փաստաթուղթ և մեկ համատեղ հայտարարություն:

Մասուդ Փեզեշքիանի՝ Բելառուս այցի շրջանակներում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, նախագահների ներկայությամբ, ստորագրել են 12 փաստաթուղթ քաղաքականության, միջազգային իրավունքի, զբոսաշրջության, արվեստի, լրատվության, առողջապահության, դեղագործության, արդյունաբերության, շրջակա միջավայրի, ազատ, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների, ինչպես նաև ներդրումների ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Բացի այդ, Իրանի և Բելառուսի նախագահները արարողության ժամանակ համատեղ հայտարարություն են ստորագրել այցի մասին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական