Միջազգային

Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ապահովի նաև Ռուսաստանը. Լավրով

Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ապահովի նաև Ռուսաստանը. Լավրով

Մոսկվան համաձայն է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ապահովի նաև Ռուսաստանը․ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք կարող համաձայնել, որ հավաքական անվտանգության հարցերը լուծվեն առանց ՌԴ-ի։ Դա չի ստացվի: Մենք արդեն բազմիցս բացատրել ենք, որ Ռուսաստանն իր շահերը չի ուռճացնում, բայց մեր օրինական շահերը մենք ապահովելու ենք ամուր և կոշտ», - ասել է Լավրովը։ 

Նա հիշեցրել է, որ Ստամբուլում 2022 թվականի ապրիլին քննարկվում էր այն հնարավորությունը, ըստ որի՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ապահովվում են նաև Ռուսաստանի կողմից։

Նա հստակեցրել է, որ Արևմուտքում, նախևառաջ՝ ԱՄՆ-ում, հասկանում են, որ առանց Ռուսաստանի՝ անվտանգության ապահովումը լրջորեն քննարկելը ոչ մի տեղ տանող ճանապարհ է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական