Միջազգային

Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատրաստ է քննարկել կարգավորման քաղաքական ասպեկտները. Լավրով

Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատրաստ է քննարկել կարգավորման քաղաքական ասպեկտները. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է քննարկել կարգավորման քաղաքական ասպեկտները Ուկրաինայի հետ, սակայն Կիևից դեռևս չի ստացել պատասխան Ստամբուլի գործընթացի շրջանակներում երեք աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկին․ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Վերջին երրորդ փուլում (Ստամբուլում բանակցությունների - խմբ.) մեր բանակցողները առաջարկել են ստեղծել երեք աշխատանքային խումբ՝ օրակարգի հարցերն ավելի կոնկրետ քննարկելու համար, ռազմական, մարդասիրական և քաղաքական հարցերի խմբեր։ Մինչ օրս Ուկրաինայից արձագանք չի եղել», - ասել է Լավրովը։

Նա մանրամասնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է ոչ միայն շարունակել այս բանակցությունները, այլև մտածել պատվիրակությունների մակարդակի բարձրացման մասին։

«Եվ սա համապատասխանում է մեր առաջարկին, որը ես հենց նոր նշեցի, որ այս գործընթացի շրջանակներում առանձին բլոկ նվիրվի կարգավորման քաղաքական ասպեկտների քննարկմանը՝ ռազմական և մարդասիրական ասպեկտների հետ մեկտեղ», - եզրափակել է ռուս նախարարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական