Ուկրաինայի անկախությունը ճանաչելու հիմքերը կվերանան, եթե երկիրը հրաժարվի իր չեզոքությունից և ոչ միջուկային կարգավիճակից․ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռոսսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ ազգային ինքնիշխանության հռչակագրում հստակ նշված է ուկրաինական պետության ոչ միջուկային, չեզոք, ոչ դաշինքային կարգավիճակը։
«Հենց այս պարտավորությունն էր հիմք հանդիսացել Ուկրաինայի, որպես անկախ պետություն, միջազգային ճանաչման համար։ Եթե այժմ Զելենսկու ռեժիմը հրաժարվում է այս բոլոր բնութագրերից, խոսում է միջուկային զենքի, ՆԱՏՕ-ին անդամակցելու, չեզոքությունից հրաժարվելու մասին, ապա այն դրույթները, որոնք հիմք էին հանդիսացել Ուկրաինան որպես անկախ պետություն ճանաչելու համար, կվերանան», - նշել է նախարարը։