Միջազգային

Առանց Ռուսաստանի անվտանգության համաձայնագրերի մասին խոսք լինել չի կարող. Լավրով

Առանց Ռուսաստանի անվտանգության համաձայնագրերի մասին խոսք լինել չի կարող. Լավրով

Ռուսաստանը չի հրաժարվում ուկրաինական կարգավորման վերաբերյալ որևէ ձևաչափի աշխատանքից՝ ո՛չ երկկողմ, ո՛չ եռակողմ,- ասել է Լավրովը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ցանկացած շփում պետք է նախապատրաստվի առավելագույն զգուշությամբ։

Բացի այդ, արտաքին գործերի նախարարը հավելել է, որ առանց Ռուսաստանի անվտանգության և Ուկրաինայում ռուսների լիարժեք իրավունքների հարգման՝ երկարաժամկետ համաձայնագրերի մասին խոսք լինել չի կարող։

«Եթե Զելենսկին հոգ է տանում Ուկրաինայի սահմանադրության մասին, ապա պետք է սկսել առաջին հոդվածներից, որոնք երաշխավորում են ռուսախոս բնակչության իրավունքները»,- ասել է Լավրովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական