Միջազգային

Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպը։ 

«Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները։ Քարտուղարն ու արտգործնախարարը համաձայնել են, որ անհրաժեշտ է վերջ տալ պատերազմին և դադարեցնել սպանությունները։ Նրանք նաև քննարկել են մի շարք տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Սիրիայում խաղաղության և կայունության պահպանման շարունակական աջակցությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը»,- ասվում է հաղորդագրությունում։