Միջազգային

Իսպանիայում ավելի քան 1000 մահ կապում են վերջին ջերմային ալիքի հետ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իսպանիայում օգոստոսի 3-18-ը տևած վերջին շոգի ալիքը կարող էր հանգեցնել 1149 վաղաժամ մահվան՝ ըստ Կառլոս III ինստիտուտի մահացության մոնիթորինգի համակարգի (MoMo) տվյալների։ Ամռան սկզբից բարձր ջերմաստիճանների հետ կապված մահացությունների ընդհանուր թիվը հասել է 2635-ի՝ գրեթե 800-ով ավելի, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում (1856), ինչը կազմում է մոտ 40% աճ։

Ամենախոցելի են դարձել տարեցները․ մահացությունների ընդհանուր թվից 2529 մարդ 65 տարեկանից բարձր է եղել։ Իրավիճակը հատկապես բարդացել է օգոստոսի կեսերին։ Իսպանիայի առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ շոգը ամռան հիմնական ռիսկի գործոններից մեկն է։

Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ցերեկային ժամերին, խմել շատ ջուր, հատուկ ուշադրություն դարձնել խոցելի խմբերին։