Միջազգային

Համաձայնագիրը չի կարող սահմանափակել Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը. Մակրոն

Համաձայնագիրը չի կարող սահմանափակել Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը. Մակրոն

Սպիտակ տան բանակցություններում չի բարձրացվել Կիևի կողմից տարածքներ հանձնելու հարցը՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ փոխզիջման կոչերին: Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Թրամփը խոսել է զիջումների անհրաժեշտության մասին՝ նախքան Ուկրաինային ԱՄՆ-ի անվտանգության որևէ երաշխիք տրամադրելը, Մակրոնը պատասխանել է. «ոչ, դա ընդհանրապես չի քննարկվել։ Մենք հեռու ենք դրանից»։ 

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ցանկացած ապագա խաղաղության համաձայնագիր չի կարող սահմանափակել ուկրաինական զինված ուժերի թվաքանակը: Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները համաձայնել են «հզոր ուկրաինական բանակի գոյության անհրաժեշտության հետ, որը կարող է հետ մղել հարձակման ցանկացած փորձ», ինչպես նաև այն բանի հետ, որ այն չի ունենա «զենքի քանակի կամ հզորության որևէ սահմանափակում»:

Մակրոնը նաև կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քայլեր չձեռնարկի Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու համար: 

«Նախագահ Թրամփը հավատում է, որ մենք կարող ենք համաձայնության գալ, և կարծում է, որ նախագահ Պուտինը նույնպես ցանկանում է խաղաղության համաձայնագիր: Բայց եթե արդյունքում այդ գործընթացի պատասխանը լինի մերժումը, մենք պատրաստ ենք հայտարարել պատժամիջոցների խստացման անհրաժեշտության մասին», - հայտարարել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական