Միջազգային

Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Հունգարիայում. Reuters

Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Հունգարիայում. Reuters

Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որի մասին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց Դոնալդ Թրամփը, կարող է տեղի ունենալ Հունգարիայում: Այս մասին գրում Է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։ 

Հունգարիան ավելի վաղ արդեն դիտարկվում էր որպես Թրամփ-Պուտին հանդիպման անցկացման հավանական վայրերից մեկը, որն ի վերջո տեղի ունեցավ Ալյասկայում: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մոտ է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի նախագահների հետ, նշել Է CNN հեռուստաալիքը: 

Բացի այդ, ապրիլին երկիրը հայտարարել էր Միջազգային քրեական դատարանի իրավասությունից դուրս գալու մասին, որը Պուտինի ձերբակալման օրդեր էր տվել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական