Միջազգային

Ալիևը և Goldman Sachs-ի նախագահը անդրադարձել են խաղաղության օրակարգին

Ալիևը և Goldman Sachs-ի նախագահը անդրադարձել են խաղաղության օրակարգին

Իլհամ Ալիևն ընդունել է The Goldman Sachs Group Inc. ընկերության գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենին։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողության կարևորությանը և ընդգծվել, որ այդ արդյունքները լայն հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի համապարփակ զարգացման համար։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Ադրբեջանի և The Goldman Sachs Group Inc.-ի միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

Նշենք, որ The Goldman Sachs Group Inc.-ը հիմնադրվել է 1869 թվականին։ Այն առաջատար համաշխարհային ֆինանսական հաստատություն է, որը մատուցում է ներդրումային և սպառողական բանկային ծառայություններ, արժեթղթեր և ակտիվների կառավարում, և ներկայումս գործում է ավելի քան 40 երկրում։ Նյու Յորքում գտնվող գլխավոր գրասենյակը կառավարում է 2.8 տրիլիոն դոլարի ակտիվներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական