ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մշակման խումբը. հաղորդում է The Wall Street Journal-ը:
ԱՄՆ նախագահը և եվրոպական առաջնորդները պայմանավորվել են, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ազգային անվտանգության խորհրդականների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների աշխատանքային խումբը՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու համար:
Պարբերականի տվյալներով՝ երաշխիքների փաթեթը կներառի չորս առանցքային տարր՝ ռազմական ներկայություն, ՀՕՊ համակարգեր, սպառազինությունների մատակարարում, մարտական գործողությունների դադարեցման վերահսկողություն:
Ընդ որում, ինչպես նշում Է WSJ-ը, ԱՄՆ-ն կարող է անուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերել եվրոպացի խաղաղապահներին՝ առանց զորքեր տեղակայելու։