ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև փակ դռների ետևում կայանալիք բանակցություններից առաջ Օվալաձև աշխատասենյակում լրագրողները նկատել են Ուկրաինայի քարտեզը՝ ՌԴ կողմից օկուպացված տարածքները վարդագույն ներկված, հայտնում է BBC-ն։
BBC-ի թղթակից Էնթոնի Զարկերը կարծում է, որ քարտեզըկարող է հզոր գործիք լինել Թրամփի համար՝ տարածքները խաղաղության դիմաց փոխանակելու նպատակով Զելենսկու վրա ճնշում գործադրելու տեսանկյունից։