Միջազգային

Սպիտակ տնից հետաքրքրվել են՝ Զելենսկին կոստյումո՞վ կներկայանա, թե՞ ոչ

Սպիտակ տնից հետաքրքրվել են՝ Զելենսկին կոստյումո՞վ կներկայանա, թե՞ ոչ

Ամերիկյան Axios պարբերականի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը Ուկրաինայի ղեկավարությունից ճշտել է՝ նախագահ Վ․ Զելենսկին կոստյումո՞վ է ներկայանալու Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։

Նախորդ հանդիպմանը Զելենսկու ռազմական հանդերձանքը դժգոհություն էր առաջացրել Թրամփի մոտ և նույնիսկ վերածվել դիվանագիտական սկանդալի։

Այս անգամ ուկրաինացի առաջնորդը պատրաստվում է կրել սև պիջակ։ Ամերիկյան պաշտոնյաները վստահ են, որ մթնոլորտն այդպես շատ ավելի հանգիստ կլինի։

Թրամփի խորհրդականները նշում են, որ Զելենսկին ավելի արդյունավետ է դարձել իր մոտեցումներում, իսկ այս հանդիպումը կարող է տարբեր լինել նաև նրանով, որ Զելենսկու կողքին կլինեն եվրոպացի ղեկավարներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական