Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սկսել է օգտագործել թուրքական նոր սոցիալական հարթակը Next Social-ը։
Առաջին գրառման մեջ երկրի ղեկավարը մեջբերում է արել բանաստեղծ Էրդեմ Բայազըթի «Շուտով արևը կծագի» ստեղծագործությունից։ Այս բանաստեղծությունը նա ընթերցել է դեռևս 1999 թվականին՝ իր պոետիկ ալբոմում։ Գրառման մեջ նախագահը ավելացրել է․ «Պատրա՞ստ եք»։
Էրդողանի հրապարակմանը կցված է նաև Başlıyoruz («Սկսում ենք») հեշթեգը, ինչպես նաև Թուրքիայի դրոշի, գնդակի և հրթիռի էմոջիներ։