Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։ Զելենսկին կիսվել է Քելլոգի հետ հանդիպման մանրամասներով։
Կողմերը քննարկել են իրավիճակը ռազմի դաշտում, Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ - ի ընդհանուր ուժեղ դիվանագիտական հնարավորությունները։
«Ռուսաստանին կարելի է խաղաղություն պարտադրել միայն ուժի շնորհիվ, և նախագահ Թրամփն այդպիսի ուժ ունի։ Պետք է ամեն ինչ ճիշտ անենք, որ խաղաղություն իսկապես լինի», - գրել է Զելենսկին։