Միջազգային

Սպիտակ տանը տեղի է ունեցել ԵՄ առաջնորդների, Թրամփի և Զելենսկու հանդիպումը

Սպիտակ տանը տեղի է ունեցել ԵՄ առաջնորդների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։

Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան միջոցառումներն առայժմ «շատ հաջող» են ընթանում, և որ հույս ունի ԵՄ ղեկավարների և Զելենսկու հետ հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք կհանգեցնեն Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպման։

«Զելենսկու հետ շատ հարցեր ենք քննարկել։ Պուտինին կզանգահարեմ այս հանդիպումից անմիջապես հետո։ Ես լավատես եմ, մենք կարող ենք համաձայնության գալ, որը կկանխի Ուկրաինայի դեմ ցանկացած ապագա ագրեսիա»,- հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ որոշումներ կկայացնեն գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների։

«Մեկ-երկու շաբաթից պարզ կդառնան Ուկրաինայում հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու հեռանկարները»,- նշել է նա։

Հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ուկրաինական հակամարտության դադարեցման հարցը քննարկել քառակողմ հանդիպման ժամանակ՝ Եվրոպայի մասնակցությամբ։