Իսպանիան պայքարում է խոշոր անտառային հրդեհների դեմ։ Պայքարն ավելի է դժվարացել կիրակի օրը Իսպանիայում չափազանց բարձր ջերմաստիճանի հետևանքով։
Հյուսիս-արևմտյան Գալիսիա շրջանում հրդեհների տարածումը հանգեցրել է տարածաշրջան տանող ավտոմայրուղիների և երկաթուղային ծառայությունների փակման:
Իսպանիան հարավային Եվրոպան վերջին երկու տասնամյակի ամենավատ անտառային հրդեհների սեզոններից մեկն է ապրում։
Միայն անցած շաբաթվա ընթացքում այնտեղ հրդեհները խլել են երեք մարդու կյանք և այրել ավելի քան 115,000 հեկտար տարածք։ Հարևան Պորտուգալիան նույնպես պայքարում է լայնածավալ բռնկումների դեմ: