Միջազգային

Շուրջ 1000 օրում ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի տարածքի միայն 1%-ը

Deep State-ը գրում է, որ պատերազմի վերջին 1010 օրվա ընթացքում ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի տարածքի 1% -ից պակաս տարածք։

Վերլուծաբանների գնահատականների համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի 12-ից Ռուսաստանն օկուպացրել է ընդամենը 5842 կմ², ինչը կազմում է երկրի տարածքի մոտ 0,96% -ը։ 

Deep State-ում նշում են, որ ամենամեծ հաջողություններին ռուսական բանակը հասել է լայնամասշտաբ ներխուժման առաջին օրերին, սակայն հետագայում Ուկրաինան կարողացել է վերադարձնել զգալի տարածքներ։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի հարձակումները շարունակվում են, բայց լուրջ առաջխաղացում այդպես էլ տեղի չի ունեցել․ ընդգծում են վերլուծաբանները։