Միջազգային

Զելենսկին ժամանել է Վաշինգտոն

Զելենսկին ժամանել է Վաշինգտոն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ այսօր նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ: Հանդիպմանը կմասնակցեն նաև եվրոպական առաջնորդներ: 

Զելենսկին Telegram-ում հրապարակված գրառման մեջ շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար և հայտարարել, որ ցանկանում է հնարավորինս արագ ավարտել պատերազմը: Նրա խոսքով՝ դա առաջին հերթին պետք է անի Ռուսաստանը: 

«Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք արագ և հուսալիորեն ավարտել այս պատերազմը: Եվ խաղաղությունը պետք է լինի կայուն: Ոչ այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինային ստիպեցին հանձնել Ղրիմը և մեր արևելքի մի մասը՝ Դոնբասի մի հատվածը, իսկ Պուտինն օգտագործեց դա պարզապես որպես հենակետ նոր հարձակման համար: Կամ երբ 1994 թվականին Ուկրաինային տրվեցին իբր «անվտանգության երաշխիքներ», բայց դրանք չաշխատեցին»,- գրել է Զելենսկին: 

«Ռուսաստանը պետք է վերջ դնի այս պատերազմին, որը ինքն է սկսել: Եվ ես հույս ունեմ, որ Ամերիկայի, մեր եվրոպական ընկերների հետ մեր համատեղ ուժը կստիպի Ռուսաստանին հաստատել իրական խաղաղություն: Շնորհակալություն», - ավելացրել է Ուկրաինայի առաջնորդը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական