Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Պոկրովսկի ուղղությունը ռուսների համար մնում է որոշիչ:
Ըստ նրա՝ հիմա ռուսական կողմը իր ստորաբաժանումները Սումիից տեղափոխում է Զապորոժիեի ուղղություն։ Սա կլինի երկրորդ ուղղությունը, որով նրանք նախատեսում են ակտիվ հարձակողական գործողություններ սկսել։
«Հավանաբար դեռ կլինի Նովոպավլովյան ուղղությունը։ Ակտիվ գործողություններ են իրականացվում Լիմանի ուղղությամբ. այնտեղ նույնպես ռուսները փորձում են հաջողության հասնել, բայց այնտեղ ռազմական գործողություններն ավելի փոքր մասշտաբներ ունեն»,-ասել է նա «ՌԲԿ-Ուկրաինային» տված հարցազրույցում։