ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է կնոջ՝ Մելանիայի նամակը՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում նա կոչ է արել վերջինիս պաշտպանել երեխաներին։
ԱՄՆ նախագահը Մելանյա Թրամփի նամակը Ռուսաստանի առաջնորդին էր փոխանցել Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ։
«Յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից՝ ծնված է գյուղում, թե մեծ քաղաքում, իր սրտում նույն լուռ երազանքներն ունի։ Նրանք երազում են սիրո, հնարավորությունների և անվտանգության մասին։ Որպես ծնողներ՝ մենք պատասխանատվություն ունենք սնուցելու հաջորդ սերնդի հույսը։ Որպես առաջնորդներ՝ մենք պատասխանատվություն ունենք ապահովելու բոլոր երեխաների ապագան։
Մաքրությունն ու անմեղությունը, որով սկսվում է յուրաքանչյուր կյանք, գերազանցում է աշխարհագրությունը, իշխանությունը և գաղափարախոսությունը», բայց այսօրվա աշխարհում որոշ երեխաներ պետք է լուռ դիմադրեն այն ուժերին, որոնք կարող են խլել նրանց ապագան»։
Պաշտպանելով երեխաների անմեղությունը՝ դուք կանեք ավելին, քան պարզապես կծառայեք Ռուսաստանին. դուք կծառայեք ամբողջ մարդկությանը։ Դուք կարող եք իրականացնել այս տեսլականը այսօր՝ գրիչի հարվածով։ Ժամանակը եկել է»,- ասված է նամակում։
