Միջազգային

Զելենսկու հետ կքննարկվի տարածքային փոխանակման հարցը․ Ուիթքոֆֆ

Մոսկվան զիջումների է գնացել Ուկրաինայի 5 շրջանների հարցում իր՝ ավելի վաղ ունեցած դիրքորոշումից, հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը։ Նա նշել է, որ վաղը Սպիտակ տանը Զելենսկու հետ կքննարկվի տարածքային փոխանակման հարցը։

«Դա չի քննարկվել Պուտինի հետ հանդիպմանը»,- ասել է նա։

Ուիթքոֆֆը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կկարողանա կազմակերպել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպում։