Միջազգային

Անքորիջում զվարճալի զրույց է տեղի ունեցել Պուտինի, Լավրովի և Ռուբիոյի միջև

Անքորիջում զվարճալի զրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի, արտգործնախարար Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի միջև, Պուտինը կատակով Լավրովին անվանել է իմպերիալիստ։

Բանակցությունների մեկնարկին սպասելիս Ռուբիոն ասել է, որ «հավանել է Լավրովի վերնաշապիկը»։ Պուտինը կատակով պատասխանել է. «Դա ակնա՞րկ է։ Նա այն ձեզ կնվիրի»։

Լավրովը բացատրել է, որ նման մեկնաբանությունը, հավանաբար, կապված է այն փաստի հետ, որ նախկինում հանրությանը ներկայացել էր «ԽՍՀՄ» գրությամբ շապիկով։

«Իմպերիալիստ», - կատակով ասել է Պուտինը Ռուբիոյին՝ մատնացույց անելով Լավրովին։