ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել։
Բելառուսական զլմ-ների փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Ալյասկայում տեղի ունեցած բանակցությունները։ Նշվում է, որ Լուկաշենկոյի հետ զրույցի ընթացքում Պուտինը մանրամասն տեղեկացրել է իր գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին։
Բացի այդ, նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում տեղի ունեցած բանակցությունները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները։