Միջազգային

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կմասնակցի Թրամփի և Զելենսկու հանդիպմանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Թրամփի և Զելենսկու հանդիպմանը։

«Նախագահ Զելենսկու խնդրանքով ես վաղը կմիանամ Սպիտակ տանը նախագահ Թրամփի և այլ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։