Միջազգային

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ կարգավորմանն ուղղված նման կարևոր բանակցությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև ռուս-ղազախական համագործակցության օրակարգի որոշ արդիական հարցերի, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համատեղ փոխշահավետ նախագծերի ընթացքին: