ԱՄՆ նախագահը կցանկանար, որ Կիևի դաշնակիցները Եվրոպայում միանան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին նախատեսված Վաշինգտոն այցի ժամանակ: Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը կքննարկվեն Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքները և Ռուսաստանին համոզելու ուղիները՝ դադարեցնելու Ուկրաինայի դեմ պատերազմը, գրում է The New York Times-ը։
Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդների հետ զրույցում Թրամփը հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։
Օգոստոսի 17-ին՝ Զելենսկիի ԱՄՆ այցի նախօրեին, եվրոպացի առաջնորդները կմասնակցեն նաև «կամավորների կոալիցիայի» տեսակոնֆերանսին։