Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Ֆիդանը և Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են Պուտինի և Թրամփի Ալյասկայում կայացած բանակցությունները։
Ֆիդանը Լավրովի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայում մշտական խաղաղության հասնելու գործում։
Քննարկվել է նաև առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը։