ԱՄՆ նախագահ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև Ալյասկայում կայացած բանակցությունները նոր խթան են հաղորդել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման համար. այս մասին հայտնել է Էրդողանը։
«Մենք ողջունում ենք Ալյասկայի գագաթնաժողովը և հույս ունենք, որ այս նոր գործընթացը՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու մասնակցությամբ, հիմք կդնի երկարատև խաղաղության համար։ Թուրքիան պատրաստ է ամեն կերպ նպաստել խաղաղության հաստատմանը», - նշել է Թուրքիայի նախագահը։