ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը Կրեմլում հանդիպում է անցկացրել ռուս-ամերիկյան բանակցություններից հետո։
Պուտինը նշել է, որ Ալյասկա կատարած այցը ժամանակին էր և շատ օգտակար, նա քննարկել է ուկրաինական ճգնաժամի արդարացի լուծումը։ «Թրամփի հետ զրույցը անկեղծ և բովանդակալից էր, և այն մեզ մոտեցնում է անհրաժեշտ որոշումներին», - հայտնել է Պուտինը։
Պուտինն ասել է, որ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառները։ «Մենք խոսել ենք մեր փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտների մասին, բայց նախևառաջ, իհարկե, խոսել ենք ուկրաինական ճգնաժամի հնարավոր արդարացի լուծման մասին։ Եվ, իհարկե, մենք հնարավորություն ունեցանք, ինչը և արեցինք, խոսելու այս ճգնաժամի ծագման, պատճառների մասին, և հենց այդ արմատական պատճառների վերացումն է, որը պետք է լինի կարգավորման հիմքը։ Մենք վաղուց այս մակարդակի ուղիղ բանակցություններ չենք վարել»։
«Ռուսաստանի Դաշնությունը հարգում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը և նաև ցանկանում է լուծել Ուկրաինայի ճգնաժամը խաղաղ ճանապարհով», - նշել է Պուտինը։