Միջազգային

Համաձայնության հասնելու հնարավորությունն այժմ կախված է Զելենսկուց և եվրոպական երկրներից․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ բանակցություններից հետո հարցազրույց է տվել Fox News-ին։

Թրամփը մասնավորապես նշել է, որ Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունն այժմ կախված է Զելենսկուց և եվրոպական երկրներից։

«Զելենսկին պետք է հաշտվի այն փաստի հետ, որ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ շատ բան ունի կորցնելու։ Ռուսաստանը հզոր պետություն է՝ ի տարբերություն Ուկրաինայի»,- ասել է նա՝ խորհուրդ տալով Կիևին «գործարք կնքել»։

Թրամփի խոսքով՝ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել։

«Կա բավականին մեծ հավանականություն Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնագիր կնքելու։ Ուկրաինայում հակամարտության ավարտը կարևոր նվաճում կլինի և՛ Պուտինի, և՛ Զելենսկու համար»։

Թրամփը նշել է նաև, որ եվրոպական երկրները նույնպես պետք է «մի փոքր» մասնակցեն ուկրաինական հարցի կարգավորմանը։