Պուտինի և Թրամփի բանակցություններն Անքորիջում ավարտվել են։ Հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ 45 րոպե։
Բանակցություններից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ հայտարարություններ։ Պուտինը հայտնել է, որ բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցել. «Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցել։ Զրույցները շատ մանրակրկիտ և օգտակար էին»։ Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է ուկրաինական հակամարտության դադարեցմամբ։ ՌԴ նախագահը հավելել է. «Անկասկած, պետք է նաև ապահովվի Ուկրաինայի անվտանգությունը»։
Թրամփը նշել է, որ արդյունավետ հանդիպում է եղել. «Չափազանց արդյունավետ հանդիպում էր. շատ կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց, մնացել է ընդամենը մի քանիսը։ Մենք դեռ չենք հասել նպատակին, բայց մեծ հավանականություն կա, որ կհասնենք»։