Միջազգային

ԵՄ առաջնորդների համատեղ հայտարարությունը՝ Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքներով

ԵՄ 5 երկրների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի և Լեհաստանի առաջնորդները, ինչպես նաև Միացյալ Թագավորության վարչապետը համատեղ հայտարարություն են տարածել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում տեղի ունեցած հանդիպումից հետո։

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպան պատրաստ է համագործակցել Սպիտակ տան ղեկավարի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ գագաթնաժողովը նախապատրաստելու համար։

Նշվում է, որ Կիևը պետք է ստանա «անվտանգության անսասան երաշխիքներ» և ինքնուրույն որոշումներ կայացնի տարածքի վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԵՄ-ն ողջունել է Թրամփի ջանքերը՝ արյունահեղությունը դադարեցնելու և խաղաղություն հաստատելու համար։

Բացի այդ, ասվում է, որ ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա։