Ուկրաինան կարող է հույս դնել եվրոպացիների «անսասան համերաշխության» վրա խաղաղության գործընթացում, եվրոպացի առաջնորդները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Ուկրաինան կարող է հույս դնել մեր անսասան համերաշխության վրա՝ խաղաղության հասնելու մեր ջանքերում, որը կապահովի Ուկրաինայի և Եվրոպայի կենսական անվտանգության շահերը», - գրել է կանցլերը X սոցիալական ցանցի իր էջում։
Եվրոպացի առաջնորդները ողջունել են Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու և «արդար և երկարատև խաղաղության հասնելու» ուղղությամբ, հավելել է նա։