Դոնալդ Թրամփը Ալյասկայում Վլադիմիր Պուտինին կդիմավորի ինքնաթիռի սանդուղքի մոտ․ հաստատել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը Մագադանից Անքորիջ կթռչի ճիշտ ժամանակին։ Այն տեղի կունենա Մագադանի նահանգապետի հետ հանդիպումից հետո»,- ասել է Պեսկովը։
Ինչպես նշել է Կրեմլի ներկայացուցիչը, Ռուսաստանի առաջնորդի ինքնաթիռը Անքորիջում վայրէջք կկատարի տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին, Երևանի ժամանակով 23.00-ին)։