Միջազգային

Պուտինի և Թրամփի բանակցությունների գլխավոր թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը

Առաջիկա ժամերին Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ալյասկայում՝ սա նրանց առաջին շփումն է 2019 թվականի վերջին հանդիպումից և Թրամփի ԱՄՆ նախագահ վերընտրվելուց հետո։

Բանակցությունների գլխավոր թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։

Սկզբում Պուտինը և Թրամփը կունենան դեմ առ դեմ հանդիպում, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ գագաթնաժողովը կսկսվի Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 22:30-ին (երևանյան ժամանակով ժ.23։30), իսկ Սպիտակ տունը հայտարարել է, որ միջոցառումը կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին (երևանյան ժամանակով ժ.23։30)։