Բրիտանիան պատրաստ է զորք ուղարկել Ուկրաինա, սակայն՝ միայն ՌԴ-ի հետ հրադադարի հասնելուց հետո․ BBC-ին տված հարցազրույցում ասել է երկրի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։
Նա նշել է, որ կամավորների կոալիցիան պատրաստ է հրադադարի առաջին իսկ օրը զորքեր ուղարկել Ուկրաինա, որպեսզի օգնի ապահովել խաղաղությունը:
Նախարարն ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե ինչ են անելու բրիտանական զորքերն Ուկրաինայում, եթե Ռուսաստանը կրկին հարձակվի երկրի վրա: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ բրիտանական զորքերն իրավունք ունեն պաշտպանվելու հարձակման դեպքում: