ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի դեմ լուրջ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ալյասկա մեկնելուց առաջ ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած զրույցում։
«Տնտեսապես ծանր, շատ ծանր կլինի։ Ես սա չեմ անում հանուն ինձ։ Անում եմ կյանքեր փրկելու համար», - ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ ռուսական կողմի հետ բիզնես-նախագծեր չեն արվի, քանի դեռ պատերազմը չի կարգավորվել։
«Ես նկատում եմ, որ նա գործարար մարդկանց է բերում Ռուսաստանից, և դա լավ է, ինձ դուր է գալիս դա։ Նրանք ցանկանում են բիզնես անել, բայց մենք չենք անելու, մինչև չկարգավորենք պատերազմը», - հավելել է նա։