Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիրի Զելենսկին անդրադարձել է այսօր նախատեսված Թրամփ-Պուտին հանդիպմանը և դրանից ուկրաինական կողմի ակնկալիքներին։
«Խաղադրույքներն իսկապես բարձր են։ Գլխավորն այն է, որ այս հանդիպումը բացում է իրական ուղի դեպի խաղաղություն և առաջնորդների միջև առարկայական զրույց եռակողմ ձևաչափով։
Ժամանակն է ավարտել պատերազմը, և համապատասխան քայլերը պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի կողմից։ Մենք հույսը դնում ենք Ամերիկայի վրա»,- գրել է Ուկրաինայի նախագահը տելեգրամյան իր ալիքում։