Միջազգային

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին Truth սոցցանցի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ նախագահը՝ այն որակելով հրաշալի։

«Հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Իմ զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալի ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալի ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր: Մենք քննարկել ենք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ Պուտինի այցը Ալյասկա։ Անհամբերությամբ սպասում եմ նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»,- գրել է ԱՄՆ առաջնորդը։