Միջազգային

Հրապարակվել է Թրամփի հուշագիրը 907-րդ բանաձևի կասեցման վերաբերյալ

Հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հուշագրի տեքստը՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի՝ Ադրբեջանին վերաբերող 907-րդ բաժնի կասեցման վերաբերյալ։

«Սույնով հավաստում եմ, որ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի կասեցումը Ադրբեջանի նկատմամբ՝

• անհրաժեշտ է ԱՄՆ-ի՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին աջակցելու համար։

• անհրաժեշտ է ԱՄՆ զինված ուժերի կամ կոալիցիոն գործընկերների մարտական պատրաստվածությանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում աջակցելու համար։

• կարևոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության համար։

• չի խաթարի կամ չի խանգարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով։

Համապատասխանաբար, սույնով երկարաձգում եմ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի կասեցումը։