CNN-ը հրապարակել է Ալյասկայում Դոնալդ Թրամփին ուղեկցող պատվիրակության կազմը։ Նրան կուղեկցի 16 պաշտոնյա․
Մարկո Ռուբիո (պետքարտուղար)
Սկոտ Բեսսենտ (ֆիննախարար)
Հովարդ Լուտնիկ (առևտրի քարտուղար)
Սթիվ Ուիտկոֆ (նախագահի ներկայացուցիչ)
Կարոլին Լյուիտ (մամլո խոսնակ)
Ջոն Ռետկլիֆ (ԿՀՎ տնօրեն)
Սյուզի Ուայլս (Թրամփի աշխատակազմի ղեկավար)
Դեն Սկավինո (աշխատակազմի ղեկավարի տեղակալ)։
Պարզ չէ՝ որ պաշտոնյաներն են ներկա լինելու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ռուսաստանի պատվիրակության կազմում են Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆիննախարար Անտոն Սիլուանովը և տնտեսական հարցերով ավագ բանակցող ու Ռուսաստանի ինքնիշխան հարստության հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Տնտեսական հարցերով զբաղվող պաշտոնյաների մասնակցությունը ենթադրում է, որ քննարկման թեմաները կարող են դուրս գալ պատերազմի շրջանակից։