Միջազգային

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ծրագրերում. Օվերչուկ

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» կոչվող տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

«Մենք այդ հարցը դիտարկում ենք նման հարթության մեջ։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ ինչ-որ բան իրենց համար լավ է, ապա մենք, իհարկե, այստեղ Հայաստանին աջակցում ենք», - ասել է նա։ 

«Եթե նրանք կարծում են, որ Վաշինգտոնում համապատասխան հռչակագրի ստորագրումը անվտանգության մեծ երաշխիքներ է ապահովում, ապա դա լավ է, քանի որ մենք նաև աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին», - հավելել է Օվերչուկը:

Նրա խոսքով՝ դա ամբողջությամբ և լիովին համապատասխանում է ՌԴ շահերին։