Միջազգային

Ռուսաստանը հստակ դիրքորոշում ունի. Լավրով

Ռուսաստանը հասկանալի և հստակ դիրքորոշում ունի Ալյասկայում կայանալիք հանդիպման ժամանակ․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբեք նախապես ոչինչ չենք մտածում։ Գիտենք, որ ունենք փաստարկներ, հասկանալի, հստակ դիրքորոշում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Մենք կներկայացնենք այն», - ասել է Սերգեյ Լավրովը:

Ըստ նրա՝ արդեն շատ բան է արվել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆի այցերի ընթացքում։ 

«Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուիթքոֆը ելույթ է ունեցել նախագահ Թրամփի անունից: Հուսով եմ, որ վաղը կշարունակենք այդ օգտակար զրույցը», - հավելել է Լավրովը։