Միջազգային

Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան՝ ԵԱՏՄ-ում աշխատանքը քննարկելու նպատակով:

Այցը պլանավորված էր եղել նախապես և կապված է այն բանի հետ, որ Հայաստանի նորմատիվ-իրավական կարգավորման մեջ ի հայտ է եկել ակտ, ՀՀ կառավարության որոշում, որը, ՌԴ կարծիքով, հակասում է ԵԱՏՄ իրավունքին: 

Սպասվում է նաև հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ, կողմերը կքննարկեն որոշակի նրբություններ, որոնք կապված են նախևառաջ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ․ հավելել է նա: 

«Ռուսաստանին հետաքրքրում են Հարավային Կովկասում իր շահերին վերաբերող հարցերը, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցության զարգացումը»։