Միջազգային

Եթե ես նախագահ չլինեի, Պուտինը կգրավեր ամբողջ Ուկրաինան․ Թրամփ

«Մենք վաղը հանդիպում ունենք նախագահ Պուտինի հետ: Կարծում եմ՝ դա լավ հանդիպում կլինի։ Եթե դա վատ հանդիպում լինի, այն շատ արագ կավարտվի։ Եթե լավ հանդիպում լինի, մենք շուտով խաղաղություն կհաստատենք»,- այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ վաղը հանդիպում է Պուտինի հետ, բայց ավելի կարևոր կլինի Պուտինի, Զելենսկու և իր հանդիպումը։

«Եվ գուցե մենք մեզ հետ բերենք եվրոպացի առաջնորդներից մի քանիսին, գուցե՝ ոչ»,- ասել է նա։

Թրամփը նաև նշել է, որ եթե ինքը նախագահ չլիներ, Պուտինը կգրավեր ամբողջ Ուկրաինան: