ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առաջիկա հանդիպման մասին:
Պուտինի և Թրամփի հանդիպման ծրագիրը համաձայնեցված է։ ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները կսկսվեն օգոստոսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:30-ին(Երևանի ժամանակով 23.30), թարգմանիչների մասնակցությամբ։
«Պուտինն ու Թրամփը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային հրատապ և ամենասուր հարցերը: Բանակցությունների կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը»,- ասել է Ուշակովը։
Ըստ Ուշակովի՝ Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները կշարունակվեն պատվիրակությունների կազմով:
ՌԴ պատվիրակության կազմում են ընդգրկվել Լավրովը, Ուշակովը, Բելոուսովը, Սիլուանովը և Դմիտրիևը։