Նախօրեին Նիդերլանդների Ֆրիզլանդ նահանգում վթարի է ենթարկվել օդապարիկը։ Օդանավում 34 մարդ է եղել։ Algemeen Dagblad-ի փոխանցմամբ՝ վայրէջք կատարելիս օդաչուն եղանակի հանկարծակի փոփոխության է հանդիպել։
Նիդերլանդների ավիացիոն ասոցիացիայի ներկայացուցիչը հայտնել է, որ քամու ուժեղ շարժը օդապարիկը առաջ է նետել, ինչի հետևանքով հինգ մարդ ընկել է զամբյուղից։ Նա նշել է, որ օդաչուն շատ փորձառու է եղել և նախկինում բազմաթիվ թռիչքներ է իրականացնել։
Օդապարիկը հարվածել է գետնին։ Մեկ մարդ մահացել է։
Տեղական Leeuwarder Courant հրատարակության տվյալներով՝ առնվազն հինգ մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը ծանր վիճակում են։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վթարի պատճառները հետաքննում է Նիդերլանդների ավիացիոն ոստիկանությունը։
