Միջազգային

Պուտին-Թրամփ գագաթնաժողովից հետո փաստաթղթերի ստորագրում չի սպասվում․ Պեսկով

Ալյասկայում Պուտին-Թրամփ գագաթնաժողովից հետո փաստաթղթերի ստորագրում չի սպասվում, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ գագաթնաժողովում կքննարկվեն ուկրաինական կարգավորման հետ կապված հարցեր։

«Սխալ կլինի առաջ անցնել և կանխատեսել Ալյասկայում գագաթնաժողովի արդյունքները։  ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման նախապատրաստումը տեղի է ունեցել կարճ ժամանակում, բոլոր պարամետրերը բավարարվել են»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ Պուտինը և Թրամփը կուրվագծեն այն համաձայնությունների և փոխըմբռնումների շրջանակը, որոնց կկարողանան հասնել Ալյասկայում գագաթնաժողովից հետո։

«Այս պահին խոսքը ռուս-ամերիկյան գագաթնաժողովի մասին է, Ուկրաինայի դիրքորոշմանը վերաբերող հարցերը կապված են հետագա փուլերի հետ։ Մենք տեսնում ենք երկու նախագահների փոխադարձ քաղաքական կամքը՝ այս հարցերը երկխոսության միջոցով լուծելու համար։ Ռուսաստանի համար նախընտրելի է ուկրաինական ճգնաժամը լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- ասե է նա։